Արքայազն Ֆիլիպին հուղարկավորեցին Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում

21:23, 17.04.2021

Միացյալ Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամունուն՝ արքայազն Ֆիլիպին հուղարկավորեցին Ուինձորի ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում:

Հուղարկավորությունից առաջ Էդինբուրգի դուքսի հոգեհանգիստը վարում էր Կետերբերգի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին:

Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել կովիդ-սահմանափակումների համաձայն, որին մասնակցել են թագավորական ընտանիքի անդամներ, ընդհանուր առմամբ 30 հոգի:

Հուղարկավորությունից առաջ Միացյալ Թագավորության քաղաքացիները ամբողջ երկրի մասշտաբով մեկ րոպե լռությամբ հարգեցին արքայազն Ֆիլիպի հիշատակը:

Արքայազն Ֆիլիպը մահացավ ապրիլի 9-ին, 99 տարեկան հասակում:

Նմանատիպ