Արքայազն Ֆիլիպը ավտովթարի ենթարկվելուց հետո որոշել է հրաժարվել վարորդական իրավունքից
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, խոշոր ավտովթարի ենթարկվելուց հետո որոշել է հրաժարվել վարորդական իրավունքից: Այս մասին հայտնում է Բուքինգհեմյան պալատը:
Պալատի մամուլի ծառայության լրատվությամբ, միավորված թագավորության թագուհու ամուսինը որոշում է կայացրել ինքնակամ հանձնել իր փաստաթղթերը:
Էլիզաբեթ Երկրորդի ամուսինը՝ 97 ամյա արքայազն Ֆիլիպը ավտովթարի է ենթարկվել հունվարի 18-ին: Էդինբուրգի դուքսը վթարի արդյունքում չի տուժել, սակայն փոքր մարմնական վնասված են ստացել մյուս մեքենայում գտնվող երկու անձինք:
Միջադեպից երկու օր անց նրան նկատել էին մեքենայի ղեկին, որը առաջացրել էր հասարակության բացասական արձագանք:
Մեծ Բրիտանիայում ավտոմեքենան վարելու տարիքային պատնեշ գոյություն չունի: Սակայն 70 տարին անցած վարորդները պետք է վարորդական վկայականը պահպանելու համար կրկին հանձնեն քննություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan