Որպես հրամանատար, կլինեմ Վրաստանի անկախության պաշտպանը,- աս մասին հայտարարել է նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին՝ Զուգդիդիում ընտրողների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով, նախնիները իրեն թողել են մեծ պարտականությունը, որպեսզի երկրի համար աներ արժեքավոր բան:
Ինչպես նշել է նախագահի անկախ թեկնածուն, երկրի անկախությունը բարդ է և այն պաշտպանելու համար պետք է մշտական պայքար:
«Այժմ, երբ մենք տոնում ենք անկախության 100-ամյակը, պետք է լավ իմանանք, որ անկախությունը բարդ է և դրա համար պետք է միշտ պայքարել: Մենք պետք է իմանանք, որ այն պետք է պաշտպանել և որպես հրամանատար, ես կլինեմ դրա պաշտպանը»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Նրա խոսքով, Վրաստանը դժվար ճանապարհ պետք է անցնի մինչև ամբողջացում, ուստի կողմնակիցների աշխատանքի կոչ է արել:
«Մենք պետք է սկսենք միասին աշխատել, քանի որ շատ բարդ է այն ճանապարհը, որը պետք է անցնել մինչև ամբողջականացում: Սա պատմություն է, որի մասնակիցներից մեկը ես եմ, ես կլինեմ այս ճանապարհի և ձեր հավատարիմը մինչև վերջ»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: