Արգենտինայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ ձերբակալել են 117 մարդու
Արգենտինայի առաջնության երկրորդ դիվիզիոնի հանդիպումը «Լոս Անդրես» և «Բրաուն Ադրոգե» ակումբների միջև ավարտվել է խառնաշփոթություններով և մասսայական ձերբակալություններով:
Հանդիպման մրցավարը հանդիպումը դադարեցրել է 15 րոպեով, տրիբունաներին մասսայական կռվի պատճառով,-գրում է արգենտինական Clarin-ը:
Հրատարակչության լրատվությամբ, խառնաշփոթությունը սկսվել է հանդիպման 16-րդ րոպեին: Սկզբում երկրպագումերը միմյանց ուղղությամբ նետել են շշեր, որից հետո կսվել է կռիվը:
Ոստիկանությունը ձերբակալել է 117 մարդու: