Այսօր Արգենտինայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Ըստ սոցիոլոգիական հարցումների, Լատինական Ամերիկայի այս երկիրը պատրաստվում է քաղաքական ուղղու կտրուկ փոփոխության համար:
Ըստ կանխատեսումների, Արգենտինայի գործող ղեկավար, Մաուրիսիո Մարին կրելու է պարտություն: Հաղթանակի մեծ շանսեր ունի ձախ կենտրոնամետ՝ Ալբերտո Ֆերնանդեսը: Նրա հետ միասին հավանաբար քաղաքականություն է վերադառնալու Արգենտինայի նախկին նախագահ, Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները: Նա առաջադրվում է փոխնախագահի պաշտոնում:
Ընտրությունների մարաթոնի հիմնական թեման էկոնոմիկան է: Արգենտինայի տնտեսությունը մի քանի տարի գտնվում է անկման մեջ: Քաղաքացիների մեծ մասը դժգոհ է, որ աջակողմյան նախագահ, Մաուրիսիո Մակրին չի կարողացել երկիրը հանել տնտեսական անդունդից: Նրա նախագահության օրոք արգենտինական պեսոն դոլարի հանդեպ արժեզրկվել է գրեթե վեց անգամ: Ալբերտո Ֆերնանդեսը խոստանում է կայունացնել տնտեսությունը և բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը:
Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթելու համար, թեկնածուներից մեկը պետք է ստանա ձայների 45%-ը: