Արգենտինայում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել են մեկ միլիոնը
Արգենտինայում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել են մեկ միլիոնը

Արգենտինան դարձել է աշխարհի հինգերորդ երկիրը, որտեղ արձանագրվել է «կովիդ 19»-ի ավելի քան մեկ միլիոն դեպք: Այս մասին հաղորդում է «Գարդիանը», հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Այսօրվա դրությամբ, երկրում արձանագրված է կորոնավիրուսով վարակման 1 002 662 հաստատված դեպք:

Վերջին 24 ժամվա ընթացքում Արգենտինայում գրանցվել է կորոնավիրուսի 12 982 նոր դեպք: Վերջին օրվա ընթացքում երկրում վարակը խլել է 451 մարդու կյանք: