Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթում է ընդիմադիր թեկնածուն
Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր կուսակցության թեկնածու՝ Ալբերտո Ֆերնանդեսը: Հաշվված է ձայների 90 տոկոսը և այդ տվյալներով Ֆերնանդեսը ստացել է ձայների 48 տոկոսը, երկրի գործող նախագահ Մաուրիսիո Մարկին հավաքել է ձայների 40 տոկոսը:
Արգենտինայի սահմանադրության համաձայն, ընտրություններում հաղթող է համարվում այն թեկնածուն, որը ընտրությունների առաջին փուլում հավաքում է ձայների ավելի քան 45 տոկոսը:
Արգենտինայի գործող նախագահ Մաուրիսիո Մարկին արդեն շնորհավորել է Ֆերնանդեսին հաղթանակի կապակցությամբ և նրան հրավիրել է նախագահական պալատ: