Արգենտինայի Էգզալտասիոն Դե Լա Կրուիզ քաղաքում պայքարում են ջրհեղեղի դեմ, հազարավոր մարդիկ տարհանվել են
Արգենտինայի Էգզալտասիոն Դե Լա Կրուիզ քաղաքում պայքարում են ջրհեղեղի դեմ, հազարավոր մարդիկ տարհանվել են։ Այս մասին գրում է «Ռոյթերս»-ը։
Արգենտինայի ազգային օդերևութաբանական ծառայությունը կարմիր վտանգի մակարդակ է հայտարարել Բուենոս Այրեսի հյուսիսային նահանգում։
Հրշեջ ծառայության պետի հայտարարությամբ, տարիներ շարունակ այսպիսի անձրև չի տեղացել։
Բուենոս Այրես նահանգի նահանգապետ Ակսել Կիչիլոֆը զգուշացրել է բնակիչներին հնարավոր բարդությունների մասին, որոնք, նրա խոսքով, կարող են առաջանալ անդադար անձրևների և սպասվող ցածր ջերմաստիճանի պատճառով, և կոչ է արել քաղաքացիներին զերծ մնալ ցանկացած ճանապարհորդությունից։
Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, ջրհեղեղը հարվածել է Արգենտինայի գյուղատնտեսական արտահանման հիմնական տարածաշրջանին և, ինչպես կանխատեսվում է, կհանգեցնի սոյայի բերքահավաքի լրացուցիչ ուշացումների։
Արգենտինան սոյայի ալյուրի և յուղի աշխարհի ամենամեծ արտահանողն է, ինչպես նաև եգիպտացորենի երրորդ խոշորագույն արտահանողը և ցորենի կարևոր արտահանող։