«Արևելյան գործընկերությունը» ԵՄ-ի արտաքին քաղաքականության հիմնական բաղադրիչն է․ Ֆեդերիկա Մոգերինի
«Արևելյան գործընկերությունը»ԵՄ-ի արտաքին քաղաքականության հիմնական բաղադրիչն է, – այս մասին հայտնեց արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ Լուքսեմբուրգում արտաքին գործերի նախարարական հանիպումը սկսելիս։
Ֆեդերիկա Մոգերինի խոսքով, այսօր կկայանա Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումն ու աշխատանքային ճաշ։
Լուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի նախարարական հանդիպմանը դիվանագետները կհաստատեն քիմիական զենք օգտագործելու նոր սահմանափակումներ նշանակելու մեխանիզմը ու կվարեն բանակցություններ Արևելյան գործընկերների հետ։