Արևելյան գործընկերության կապակցությամբ Եվրամիության արտաքին գործերի խորհրդի եզրահանգումը հաստատում է Վրաստանի եվրաինտեգրման նպատակները. Դավիթ Զալկալիանի
Արևելյան գործընկերության կապակցությամբ Եվրամիության արտաքին գործերի խորհրդի եզրահանգումը հաստատում է, ինչպես գործընկերության ռազմավարական նշանակությունը Եվրամիության համար, այնպես էլ Վրաստանի եվրաինտեգրման նպատակները,- այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին հայտարարել է, Եվրամիության արտաքին գործերի խորհրդի կողմից, արևելյան գործընկերության կապակցությամբ ընդունած եզրահանգումը գնահատելու ժամանակ:
«Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը ընդունել է շատ կարևոր փաստաթուղթ: Պետք է նշել, որ հենց այս փաստաթուղթը պետք է հիմք հանդիսանա արևելյան գործընկերության գալիք գագաթնաժողովի համար: Մենք սերտորեն աշխատել ենք գործընկերների հետ այն բանի համար, որ բոլոր մեր առաջնահերթ ուղղությունները պատկերվեին նշված փաստաթղթում»,-նշել է Զալկալիանին:
Նախարարի հայտարարությամբ, փաստաթղթում պատկերված են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են Վրաստանի եվրոպական ձգտումները և եվրոպական ընտրությունը: Փաստաթղթում հաստատված է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ աջակցությունը, ինչպես նաև Եվրամիության ներգրավվածությունը հակամարտությունների կարգավորման գործում նշված է որպես առաջնահերթություն:
Զալկալիանիի խոսքով, փաստաթղթում ընդգծվում է նաև տրանսպորտային և էներգետիկ կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, որում կարևոր դեր են խաղում Սևծովյան և Սևծովյան տարածաշրջանը:
«Կարևորն այն է, որ փաստաթղթում խոսվում է այն մասին, որ արևելյան գործընկերությունը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար և դա մեզ հիմք է տալիս ասելու, որ արևելյան գործընկերության հաջորդ գագաթնաժողովում ընդունված վերջնական հռչակագիրը կլինի համապարփակ և ընդգրկելու է մեզ համար կարևոր բոլոր հիմնական ուղղությունները»,- ասել է Զալկալիանին:
2020 թվականի մայիսի 11-ին, Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդը (Foreign Affairs Council- FAC) ընդունել է արևելյան գործընկերության վերաբերյալ եզրափակիչ փաստաթուղթ, որը գնահատում է արևելյան գործընկերությունը, որպես Եվրամիության ռազմավարական քաղաքականություն իր արևելյան հարևանների նկատմամբ և ուրվագծում է նրանց հետ համագործակցության հետագա ուղղությունները: Փաստաթուղթը վերահաստատում է Եվրամիության հստակ աջակցությունը արևելյան գործընկերության հանդեպ և ընդգծում է նրա ռազմավարական նշանակությունը: Վերջնական փաստաթուղթը ներառում է Վրաստանի, որպես արևելյան գործընկերության անդամ երկրներից մեկի համար կարևոր հարցեր, այդ թվում, Վրաստանի և այլ գործընկերների եվրոպական ձգտումները և եվրոպական ընտրությունը: