Բաթումիում դեռևս պաշտոնապես չի բացվել տուրիստական սեզոնը, սակայն արտասահմանցի զբոսաշրջիկները արդեն ժամանել են քաղաք՝ հանգստանալու:
Աշխարհի տարբեր երկրներից Բաթումի ժամանած զբոսաշրջիկին դիմավորել է լավ եղանակը և խաղաղ ծովը:
Հատկապես բազմամարդ էր նորացված բուլվարը, որտեղ զբոսաշրջիկների մեծ մասի ուշադրությունը գրավում էր «Ալի և Նինոյի» արձանը և «Այբուբենի աշտարակը»:
Արտասահմանցի զբոսաշրջիկների ուշադրությունից զերծ չեն մնացել նաև Բաթումիի նավահանգստի ձկնորսները: