Արդեն որոշվել է, որ դատավորների առաջարկված ցուցակը քվեարկության չի դրվելու, դեռ պետք է մշակվեն չափանիշները

15:18, 04.02.2019

Արդեն որոշվել է, որ դատավորների առաջարկված ցուցակը քվեարկության չի դրվելու: Պայմանավորվել ենք, որ դեռ պետք է մշակվեն գործընթացներ և չափանիշներ,-այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեն ասել է լրագրողների հարցիպատասխանելիս: Լրագրողները հարցրել էին, թե ինչպես տեղի ունեցավ, որ արդարադատության գերագույն խորհրդի կողմից ներկայացված ցուցակը ետ է կանչվել խորհրդարանից:

Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, դա տեխնիկական հարց է և փոփոխությունը հնարավոր է իրականացվի այլ կերպ:

Վրաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությամբ, բոլոր գործողությունները իրականացվելու են թափանցիկ:

Նմանատիպ