Արդեն հաստատված է, որ հաջորդ պատվաստանյութը, որը կստանանք կլինի «Աստրազենեկայի» պատվաստանյութը և մեծ հավանականությամբ այն կստանանք մարտի կեսերին. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի խոսքով, արդեն հաստատված է, որ Վրաստան առաքվող հաջորդ պատվաստանյութը կլինի «Աստրազենեկայի» պատվաստանյութը և երկիրը, ամենայն հավանականությամբ, այն կստանա մարտի առաջին կեսին:
Ըստ նրա, բոլորը պետք է հասկանան, որ կովիդ համավարակին հնարավոր է հաղթել միայն բնակչության զանգվածային պատվաստումների միջոցով:
«Առաջին փուլում երկիր կբերվի Փայզերի պատվաստանյութը, 29 250 չափաբաժին, կրկնակի ներարկման համար: Սա մոտ 14 500 մարդու չափաբաժին է: Որքան գիտեմ, պատվաստանյութը կբերվի փետրվարի երկրորդ կեսին: Հաստատվել է նաև, որ առաքվող հաջորդ պատվաստանյութը կլինի «Աստրազենեկայի» պատվաստանյութը`180-ից 300 հազար չափաբաժնով, և դա ամենայն հավանականությամբ, կլինի մարտի առաջին կեսին:
Բոլորս պետք է հասկանանք, որ կովիդ համավարակը հնարավոր է հաղթել միայն բնակչության զանգվածային պատվաստումների միջոցով: Եթե պատվաստվի բնակչության 70 տոկոսը, դա նշանակում է, որ կովիդ համավարակն ավարտված է», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: