Արդարադատության նախարարության ծավալուն աշխատանքի արդյունքն է, որ փոխհատուցում է ստանալու Վրաստանի մոտ 1500 քաղաքացի. Մամուկա Բախտաձե
Արդարադատության նախարարության ծավալուն աշխատանքի արդյունքն է, որ փոխհատուցում է ստանալու Վրաստանի մոտ 1500 քաղաքացի. Մամուկա Բախտաձե

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն արտաքսվածների գործով, Ստրասբուրգի դատարանի որոշումը անվանել է կարևոր հաղթանակ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարությանը և նշել,  որ 2012-2016 թթ.. հենց արդարադատության նախարարության ծավալուն աշխատանքի արդյունքն է, որ փոխհատուցում է ստանալու Վրաստանի մոտ 1500 քաղաքացի:

«Ցանկանում եմ զրուցել կարևոր հաղթանակի մասին, Ստրասբուրգի դատարանը Ռուսաստանին պարտադրել է երկրից արտաքսվածների գործով 10 միլիոն եվրո վճարել ոչնյութական վնաս հասցնելու համար: Կարող ենք ասել, որ արդարությունը հաղթեց: Ցանկանում եմ ընդգծել, որ եթե ոչ  արդարադատության նախարարության ծավալուն աշխատանքը, ապա փոխհատուցում կստանար Վրաստանի 118 քաղաքացի, քանզի նախկին իշխանությունները մարդու իրավունքների եվրոպական դատարանին էր փոխանցել 118 գործ: 2014-2016 թթ.. մեծ աշխատանք է կատարվել, որի արդյունքն է, որ փոխհատուցում է ստանալու Վրաստանի մոտ 1500 քաղաքացի»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Ստրասբուրգի դատարանի վերին պալատը երեկ 16 ձայնով մեկի դեմ, «Վրաստանը Ռուսաստանի դեմ» գործով որոշում է ընդունել Վրաստանի օգտին: