Արդարադատության նախարարության հասարակական կենտրոններում բացվելու են անգլերենի անվճար ակումբներ
Արդարադատության նախարարության հասարակական կենտրոններում բացվելու են անգլերենի անվճար ակումբներ

Արդարադատության նախարարության վեց հասարակական կենտրոնում գործելու են անգլերեն լեզվի ակումբներ:

Նախարարության լրատվությամբ, Օրսանտիայի, Չաքվիի, Դիդի Ջիխաիշիի, Կաբլիի, Ծալկայի և Վալեի երիտասարդներին Բրիտանիայի խորհրդի աջակցությամբ, հնարավորություն կտրվի անվճար սովորել անգլերեն լեզուն:

Փոխհամագործակցության հուշագիրը այսօր ստորագրել են «Բրիտանիայի խորհուրդը Վրաստանում» կազմակերպության տնօրեն Զազա Փուրցելաձեն, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին և կրթության նախարար Միխեիլ Չխենկելին:

Հուշագրի համաձայն, «Բրիտանիայի խորհուրդը» Վրաստանի 6 գյուղում լեզվի ուսուցման նպատակով օգտվելու է արդարադատության նախարարությանը պատկանող ժամանակակից ինֆրակառուցվածքից:

Նախարարության լրատվությամբ, հասարակական կենտրոններում բացվելու են անգլերեն լեզվի ակումբներ, որտեղ այցելուներին հնարավորություն կտրվի անվճար սովորել անգլերեն լեզուն, օգտվել այնտեղ գտնվող օնլայն ռեսուրսներից և գրականությունից:

Բրիտանիայի խորհուրդը հոգալու է նաև մանկավարժների վերապատրաստման համար: Գյուղերում բնակվող մանկավարժների համար թրենինգներ և դասընթացներ կանցկացվեն հենց այդ կենտրոններում:

 

 

 

Թողնել մեկնաբանություն