Արդարադատության նախարարի պաշտոնակատարը դատախազական խորհրդին գլխավոր դատախազի թեկնածուներին ներկայացնելու է այսօր
Արդարադատության նախարարի պաշտոնակատարը դատախազական խորհրդին գլխավոր դատախազի թեկնածուներին ներկայացնելու է այսօր

Վրաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Միխեիլ Սարջվելաձեն, այսօր դատախազական խորհրդին ներկայացնելու է գլխավոր դատախազի թեկնածուներին:

Միխեիլ Սարջվելաձեի ասուլիսը արդարադատության նախարարությունում տեղի է ունենալու այսօր ժամը՝ 14:00-ին:

Օրենքի համաձայն, դատախազային խորհրդին պետք է ներկայացվի նվազագույնը երեք թեկնածուի:

Գլխավոր դատախազ լինելու ցանկություն է հայտնել 18 թեկնածու:

Գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է Իրակլի Շոթաձեի պաշտոնաթողությունից հետո: Շոթաձեն պաշտոնից հեռացել է Խորավայի սպանության գործի մեղադրյալների նկատմամբ, առաջին ատյանի դատարանի վճռից հետո: