Արչիլ Թալակվաձեն շնորհավորել է բոլոր քաղաքացիներին, ովքեր Սուրբ Զատիկը տոնում են այսօր
Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն շնորհավորել է բոլոր քաղաքացիներին, ովքեր Սուրբ Զատիկը տոնում են այսօր:
«Սրտանց շնորհավորում եմ, Վրաց կաթոլիկներին, հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին և մեր հայ համաքաղաքացիներին, Վրաստանի ավետարանական-լյութերանական եկեղեցուն և նրա հավատացյալներին, ովքեր սուրբ Զատիկը տոնում են այսօր:
Ձեզ և ձեր ընտանիքներին ցանկանում եմ առողջություն և երջանկություն»,- ասել է Արչիլ Թալակվաձեն: