Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, օրենսդրական մարմնի անունից, ուկրաինացի ժողովրդին շնորհավորում է անկախության օրվա առթիվ:
«Վրաստանի խորհրդարանի անունից շնորհավորում եմ ուկրաինացի ժողովրդին՝ անկախության օրվա առթիվ:
Վրաստանը և Ուկրաինան ռազմավարական գործընկերներ են: Վրացիների և ուկրաինացիների բարեկամությունը հզոր է և կայուն:
Մեզ միավորում են ընդհանուր արժեքները և ազատության համար պայքարը:
Մեր ընտրությունը եվրոպական ընտանիքին արժանի և լիարժեք անդամակցելն է:
Սրտանց շնորհավորում եմ Ուկրաինային այս օրվա առթիվ:
Слава Україні!», – նշված է Վրաստանի խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձում: