Արչիլ Թալակվաձեն, օրենսդրական մարմնի անունից, ուկրաինացի ժողովրդին շնորհավորում է անկախության օրվա առթիվ

11:00, 24.08.2019

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, օրենսդրական մարմնի անունից, ուկրաինացի ժողովրդին շնորհավորում է անկախության օրվա առթիվ:

«Վրաստանի խորհրդարանի անունից շնորհավորում եմ ուկրաինացի ժողովրդին՝ անկախության օրվա առթիվ:

Վրաստանը և Ուկրաինան ռազմավարական գործընկերներ են: Վրացիների և ուկրաինացիների բարեկամությունը հզոր է և կայուն:

Մեզ միավորում են ընդհանուր արժեքները և ազատության համար պայքարը:

Մեր ընտրությունը եվրոպական ընտանիքին արժանի և լիարժեք անդամակցելն է:

Սրտանց շնորհավորում եմ Ուկրաինային այս օրվա առթիվ:

Слава Україні!», – նշված է Վրաստանի խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ