Արչիլ Թալակվաձեն Հայ առաքելական եկեղեցու հավատացյալներին շնորհավորում է Սուրբ Ծննդի առթիվ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն Հայ համաքաղաքացիներին, Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալներին շնորհավորում է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:
«Վրաստանի խորհրդարանի անունից շնորհավորում եմ մեր համաքաղաքացիներին, Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալներին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ: Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջ առողջություն, բարեկեցություն և խաղաղություն», – ասված է Թալակվաձեի շնորհավորական ուղերձում:
Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 6-ին տոնում է Սուրբ Ծնունդը և Ջրօրհնեքը: