Արչիլ Թալակվաձեն ԱՄՆ-ում հանդիպել է ՄԱԿ-ի երիտասարդական վեհաժողովին մեկնած վրաց աշակերտներին
Արչիլ Թալակվաձեն ԱՄՆ-ում հանդիպել է ՄԱԿ-ի երիտասարդական վեհաժողովին մեկնած վրաց աշակերտներին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն ուղեկցող պատվիրակության հետ միասին ԱՄՆ-ում  հանդիպել է ՄԱԿ-ի երիտասարդական վեհաժողովին մեկնած վրաց աշակերտներին:

Տաղանդավոր դեռահասներն աշխարհի տարբեր երկրների երիտասարդների հետ միասին մի քանի օր կաշխատեն խաղաղության, կրթության, էներգիայի այլընտրանքային աղբյուրների, կլիմայական փոփոխությունների և կայուն զարգացման հարցերի շուրջ:

Նրանք խորհրդարանի նախագահի հետ կիսվել են տպավորություններով և նորարարական գաղափարներով:

Արչիլ Թալակվաձեն երիտասարդների հետ զրուցել է Վրաստանի խորհրդարանի օրակարգի, երկրում ընթացող բարեփոխումների և Վրաստանի արտաքին քաղաքական առաջներթությունների մասին:

Խորհրդարանի նախագահը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին: