Արչիլ Թալակվաձե. Սալոմե Զուրաբիշվիլին ամենակարևոր պահին ներքաշվեց քաղաքական երկխոսության մեջ, ճիշտ քայլեր ձեռնարկեց համաձայնության հասնելու համար
Արչիլ Թալակվաձե. Սալոմե Զուրաբիշվիլին ամենակարևոր պահին ներքաշվեց քաղաքական երկխոսության մեջ, ճիշտ քայլեր ձեռնարկեց համաձայնության հասնելու համար

Վրաստանի նախագահը ամենակարևոր պահին ներքաշվեց քաղաքական երկխոսության մեջ, նա ճիշտ քայլեր ձեռնարկեց երկխոսության և համաձայնության հասնելու համար մեր գործընկերների մասնակցությամբ, – ասաց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն:

Նրա խոսքով, Վրաստանի նախագահը դրական դեր է խաղացել բանակցային գործընթացում:

«Ես կցանկանայի փաստել, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ամենակարևոր պահին միացավ քաղաքական երկխոսությանը: Կարծում եմ, որ նա ճիշտ քայլեր է ձեռնարկել մեր գործընկերների հետ երկխոսություն և համաձայնություն կառուցելու ուղղությամբ: Հետևաբար, մեր՝ որպես ինստիտուտների միջև, միշտ եղել է պատշաճ հաղորդակցություն, և կարծում եմ, որ այն դրական դեր է խաղացել այս գործընթացում: Իհարկե, ես նախապես չեմ մեկնաբանի, թե ինչ որոշում կկայացնի նախագահը, քանի որ նա պարտավոր չէ համաձայնեցնել նման որոշումները խորհրդարանի հետ: Եկեք միասին սպասենք, կտեսնենք, թե նա ինչ տեղեկատվությամբ կկիսվի հասարակության հետ», – ասաց Արչիլ Թալակվաձեն:

Վրաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդես կգա հատուկ հայտարարությամբ: Նախագահի հատուկ հայտարարությունը նախատեսված է ժամը 16:00-ին: