Արչիլ Տատունաշվիլիին Ցխինվալում կտտանքների են ենթարկել տարբեր մեթոդներով, որի հետևանքով նա մահացել է. «Էմպաթիայի» եզրահանգում
Կտտանքների զոհերի վերակենդանացման «Էմպաթիա» կենտրոնի փորձագետների խումբը, 10 մասնագետի մասնակցությամբ, ավարտել է Արչիլ Տատունաշվիլիի տանջամահ անելու գործի հետ կապված կոմպլեքսային փորձաքննությունը: Կազմակերպությունում հայտարարում են, որ եզրահանգումը պատրաստվել է միջազգային չափանիշներին համապատասխան:
Ինչպես հայտարարում են «Էմպաթիայում», նշված եզրահանգմամբ հաստատվում է, որ Արչիլ Տատունաշվիլիին Ցխինվալի բանտում ենթարկել են կտտանքների, որի արդյունքում վերջինս մահացել է:
Եզրահանգումը ներկայացնում է հիմնական ապացույցը գործում՝ Տատունաշվիլի Ռուսաստանի դեմ, որը կենտրոնը ուղարկել է մարդու իրավունքների եվրոպական դատարան, եվրոհռչակագրի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 8-րդ և 13-րդ հոդվածների խախտման համար:
Ինչ վերաբերում է Արչիլ Տատունաշվիլին կտտանքների ենթարկելու գործին, Էմպաթիայի փորձագետները նշում են, որ նրա մարմնի վրա նկատվել են 100-ից ավելի վնասվածքներ:
Փորձաքննության համաձայն, Արչիլ Տատունաշվիլին վնասվածքներ է ստացել մարմնի բոլոր մասերում:
«Այսպիսով պարզվում է, որ 2018 թվականի փետրվարի 22-ին, Ցխինվալիի վերահսկողության տակ գտնվող պետական հաստատությունում, դատախազությունում կամ էլ անվտանգության ծառայության մեկուսարանում, իրավապահների կողմից տեղ է գտել Արչիլ Տատունաշվիլիի հանդեպ ֆիզիկական և հոգեկան վնասվածքների հասցնում, ցանկալի լրատվություն ստանալու նպատակով: