Արչիլ Գորդուլաձե. Քաղաքական հողի վրա մարդկանց պետական ծառայությունից հեռացնելու մասին հայտարարությունը նույնքան ճիշտ է, որքան 300 հազար կեղծ ձայները
Քաղաքական հողի վրա մարդկանց պետական ծառայությունից հեռացնելու մասին հայտարարությունը նույնքան ճիշտ է, որքան կեղծված 300 000 ձայները, Վրաստանի Առաջին ալիքին ասել է իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արչիլ Գորդուլաձեն։
Նրա խոսքով՝ վերոնշյալ հայտարարությունը բացարձակ սուտ է։
«Մատից քաշած սուտը երկրի դեմ ինչ-որ կերպ գործելու եւս մեկ միջոց է։ Իհարկե, այս ամենի մեջ ներգրավված են նաև հասարակական կազմակերպությունները։ Հենց այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են դոնորների կողմից, տարածում են այդ անհիմն կեղծիքները»,- ասել է Գորդուլաձեն։