Առցանց խաղատների կապակցությամբ առաջին փուլում մտածում ենք ավելացնել հարկերը, արգելենք գովազդը, շեմը հասցնենք մինչև 25 տարեկան, իսկ երկրորդ փուլում ընդհանրապես պետք է արգելենք. Իրակլի Ղարիբաշվիլի
Առցանց խաղատների կապակցությամբ առաջին փուլում մտածում ենք ավելացնել հարկերը, արգելենք գովազդը, շեմը հասցնենք մինչև 25 տարեկան,- այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Բնակչությանը շատ հուզող հարցը մոլախաղերի բիզնեսն ու առցանց խաղատներն են։ Այս առցանց խաղատների միջոցով երկրից դուրս է հոսում մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն լարի: Մեր քաղաքացիները, մեր երիտասարդները ամեն օր խաղում են առցանց խաղատներում և գումար են պարտվում։ Այս գումարը կազմում է մեկ միլիարդ 500 մլն. լարի։ Ես այս մասին խոսել եմ տնտեսական թիմի հետ, և ֆինանսների նախարարն արդեն տեսլական ունի։
Կարծում ենք՝ ներկայացնում ենք օրենսդրական նախաձեռնություն, որի նպատակն է բարձրացնել հարկերը առցանց խաղատների սեփականատերերի համար։ Դրանց ճնշող մեծամասնությունը արտասահմանյան ընկերություններ են ու ցավոք սրտի, մեր քաղաքացիների փողերը հոսում են արտերկիր։ Դրանց մեծ մասը՝ 99%-ը աղքատներն են, չաշխատողները։
Առաջին փուլում մենք կարծում ենք, որ պետք է ավելացնենք հարկերը, արգելենք գովազդը և շեմը բարձրացնենք մինչև 25 տարեկան։ Երկրորդ փուլում առցանց խաղատները պետք է ընդհանրապես արգելվեն։ Ես ունեմ այս տեսլականը: Ես պատրաստ եմ բացահայտ խոսել այդ մասին և հուսով եմ, որ հանրային աջակցություն կլինի այս ուղղությամբ։ Մենք ակտիվորեն աշխատելու ենք խորհրդարանի հետ և միասին օպտիմալ, ողջամիտ որոշում կկայացնենք»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։