Առավոտյան չկարողացանք հրադադարի մասին պայմանավորվել օկուպանտների հետ՝ տարհանման ուղիներ իրականացնելու համար, ցավոք, այսօր հումանիտար միջանցքներ չենք բացում. Իրինա Վերեշչուկ
Այսօր տարհանումն ապահովելու համար ուկրաինական իշխանությունների և ռուս զինվորականների միջև հրադադար չի հաջողվել համաձայնեցնել, և միևնույն ժամանակ պաշտոնական Կիևը պահանջում է մարդասիրական միջանցքներ ստեղծել Մարիուպոլից խաղաղ քաղաքացիներին և վիրավոր զինվորներին տարհանելու համար։
Այդ մասին «Telegram»-ում գրել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։
«Այսօր՝ ապրիլի 17-ին, մենք առավոտից չկարողացանք հրադադարի մասին պայմանավորվել օկուպանտների հետ՝ տարհանման ուղիներ իրականացնելու համար, ուստի այսօր, ցավոք, հումանիտար միջանցքներ չենք բացում։ Մենք աշխատում ենք հումանիտար միջանցքները հնարավորինս արագ վերականգնելու և ակտիվացնելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Մարիուպոլիին, մենք ևս մեկ անգամ պահանջում ենք մարդասիրական միջանցք բացել այս քաղաքից խաղաղ բնակիչների, հատկապես կանանց և երեխաների տարհանման համար», – ասել է Վերեշչուկը։
Նրա խոսքով, համապատասխան միջազգային կառույցների միջոցով պաշտոնական Կիևը պահանջում է ռուսական ուժերից հատուկ միջանցք բացել Մարիուպոլից վիրավոր զինվորներին տարհանելու համար։