Առավելագույնս փորձում ենք, բոլոր ենթակառուցվածքային նախագծերը հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար. Կախա Կալաձե
Քաղաքացիները պետք է կարողանան օգտագործել կոնկրետ փողոցները, տեղաշարժվեն և օգտվեն տրանսպորտից: Այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա տարիներին, որպեսզի մեր քաղաքը լինի ներառական և հարմարեցված բոլորի համար,- այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, սոցիալական և առողջապահական քաղաքականության ուղղությամբ իրականացրած նախագծերի վերաբերյալ զեկույց ներկայացնելիս:
Ըստ նրա, արտադրված ենթակառուցվածքային աշխատանքները հաշվի են առնում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախագծի հարմարեցման բաղադրիչը:
Բացի այդ, Թբիլիսիի քաղաքապետի հայտարարությամբ, քաղաքապետարանն իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության տարբեր ծրագրեր: Դրանց թվում են`սոցիալապես անապահով, հաշմանդամ կույր մարդկանց աջակցության ծրագրերը, որի շրջանակներում տարեկան 900 լարի է տրամադրվում 641 մարդու: Սոցիալական աջակցության ծրագիր մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով անձանց համար, որն ընդգրկում է 1031 դեռահաս և տարեկան վճարվում է 800 լարի: Կա նաև հաշմանդամություն ունեցող երեխաների և դեռահասների առողջարանային սպասարկման ծրագիր, որի շրջանակներում յուրաքանչյուր շահառուի կտրվի 800 լարի արժողությամբ վաուչեր:
Ինչպես նշեց Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլիա Էլոշվիլին, քաղաքապետարանը նաև իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ ինտեգրման խթանման ծրագիր, որը ֆինանսավորում է հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների և նրանց անհատական կարիքների նախագծերը: