Առատ պարտքերի հիմնախնդրի հաղթահարման հարցով այսօր Մամուկա Բախտաձեն անելու է հայտարարություն
Այսօր հայտնի կդառնա Վրաստանի կառավարության նախաձեռնության մասին, որը նպատակ ունի կարգավորել առատ պարտքերի հիմնախնդիրը: Նոր նախաձեռնության մասին վարչապետ Մամուկա Բախտաձեն զրուցելու է ժամը 11:00-ին, մինչ կառավարության նիստի սկիզբը:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիան հայտարարում է, որ որոշակի բանկային պատասխանատվությունների վրա, հնարավոր է հայտարարվի ներում:
Դրա հետ մեկտեղ, «վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը նոյեմբերի 19-ին հայտարարելու է լայնածավալ և սկզբունքային որոշման մասին, որը լինելու է կարևորագույն քայլ առատ պարտքերի և այսպես կոչված սև ցուցակի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:
Ծրագրված փոփոխությունների մասին նախարարների կաբինետի անդամները մանրամասներ չեն բարձրաձայնում, սակայն նշում են, որ նախաձեռնությունները, որոնք հայտնի են դառնալու այսօր, կառավարության քրտնաջան աշխատանքի արդյունքն է:
Ոչ պաշտոնական լրատվությամբ, փոփոխությունները վերաբերելու են կես միլիոն մարդու:
Հիշեցնենք, առատ պարտքերի հիմնախնդրի կարգավորման մասին նախաձեռնությունները Մամուկա Բախտաձեն բարձրաձայնում էր դեռևս ֆինանսների նախարար լինելու ժամանակ: Բանկային կարգավորումները, որոնք գործի են դրվելու հունվարի 1-ից, հենց այդ ծրագրի մասն է:
Հեղինակ -
Edgar Barsegyan