Առատ ձյուն Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում (ռեպորտաժ)

Մեծ Բրիտանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ,- սրանք այն երկրներն են, որտեղ տեղացած ձյունը ստեղծել է հիմնախնդիրներ: Առատ ձյան պատճառով գլխավոր մայրուղիներում խցանումներ են, չեղյալ է հայտարարվել հարյուրավոր ավիաչվերթ, փակ են դպրոցները: Անսպասելի ձյուն է տեղացել նաև ԱՄՆ-ի հարավային նահանգներում: Իսկ Կալիֆոռնիայի նահանգում 10 հազար հրշեջ փորձում է մարել 93 հազար հա տարածքի վրա տարածված հրդեհը: