Առատ ձյան պատճառով ճանապարհներին գործում են սահմանափակումներ
Առատ ձյան պատճառով ճանապարհներին գործում են սահմանափակումներ

Վրաստանի՝ Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկությամբ, ամբողջ երկրում օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով, ավտոմոբիլային ճանապարհներին մաքրման աշխատանքները իրականացվում են 24 ժամյա ռեժիմով, իրականացվում են ավազ-աղ խառնուրդի թափման աշխատանքներ և բոլոր անհրաժեշտ միջոցառումները  երթևեկության խափանումներից խուսափելու նպատակով:

«Ավտոմոբիլային Ճանապարհների դեպարտամենտը հորդորում է բնակիչներին ձմռանը երթևեկել համապատասխան անվադողերով, սարքի ավտոտրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին»,- հայտարարել են գերատեսչունում:

Տեղաշարժման հատուկ ռեժիմներ են գործում հետևյալ ավտոմոբիլային ճանապարհներին.

Շրջակա միջավայրի գործակալության հաղորդմամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում, պահպանվում է ձնահյուսի վտանգի բարձր մակարդակ, ինչի պատճառով այդ հատվածում արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը: Բացի այդ ճանապարհի որոշ հատվածներում ընթանում են մաքրման աշխատանքներ:

Միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ, Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժն իրականացվում է առանց կանգառի ռեժիմում:

Առատ ձյան պատճառով, միջազգային նշանակության Թբիլիսիի շրջանցող ճանապարհի կմ4-կմ36 հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է։

Օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (առատ ձյուն, բուք, մերկասառույց և վատ տեսողություն) Ախալքալաք-Կարծախ միջազգային նշանակության ավտոճանապարհի կմ1-կմ36 հատվածում բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելված է։

Առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով, միջպետական ​​նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ43-կմ146 ճանապարհահատվածին արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը: Նույն ճանապարհի կմ1-կմ43 հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի, ինչպես նաև 30 տեղից ավել ունեցող ավտոբուսների տեղաշարժը, իսկ մնացած տեսակի տրանսպորտի տեղաշարժն ազատ է։

Ձնաբքի պատճառով միջպետական նշանակության Սագարեջո-Ուդաբնո -Դավիթ Գարեջի վանքի ավտոմոբիլային ճանապարհի կմ20-կմ35 հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Ճանապարհի մնացած հատվածը տրանսպորտային միջոցների համար ազատ է։

Բարդ օդերևութաբանական պայմանների (բուք, ձյուն, մերկասառույց) պատճառով , Թբիլիսի-Մանգլիսի ավտոճանապարհի կմ1-կմ24 հատվածում բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելված է։

Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոճանապարհին թույլատրվում է միայն արտաճանապարհային (երկու և ավելի առաջատար կամուրջներով) ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։

Օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (բուք, վատ տեսանելիություն) Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ90-կմ112 հատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ճանապարհի մնացած հատվածը տրանսպորտային միջոցների համար ազատ է։

Առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Քութայիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի կմ39-կմ62 ճանապարհի հատվածում (Նաքերալայի լեռնանցք) արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մնացած տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։

Առատ ձյան և մերկասառույցի պատճառով Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի միջազգային նշանակության ավտոճանապարհի կմ4-կմ98 հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։

Մերկասառույցի պատճառով Սաչխերե-Օնի ճանապարհով արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մյուս տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Մերկասառույցի պատճառով միջպետական նշանակության կմ70-կմ186 (Խաիշի-Ուշգուլի) ավտոճանապարհի Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի, ինչպես նաև 30 տեղից ավել ունեցող ավտոբուսների տեղաշարժը։ Իսկ կմ138-կմ186 (Մեստիա-Ուշգուլի) հատվածում մարդատար ավտոտրանսպորտի տեղաշարժն թույլատրվում է միայն հակասայթակող շղթաներով։ Արտաճանապարհային տրանսպորտային միջոցների (երկու և ավելի կամուրջ ունեցող) տեղաշարժն ազատ է։ Ավտոճանապարհի կմ1-կմ70 (Զուգդիդի-Խաիշի) հատվածում երթևեկությունն ազատ է։