Արարատ Միրզոյան - Երբ Հայաստանը ստիպված լինի ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև, մենք, բնականաբար, կկատարենք այս ընտրությունը
Մենք միշտ ասել ենք՝ երբ գա պահը, երբ Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև, մենք, բնականաբար, կկատարենք այս ընտրությունը, – այսպես է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել Նյուս Ամ-ի թղթակցի հարցին, թե ինչպես կգնահատի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունները, որ Հայաստանը պետք է որոշի՝ մնալ Եվրասիական տնտեսական միությունում, թե՞ «պահանջել քաղաքակիրթ ամուսնալուծություն» և շարժվել դեպի Եվրամիություն։
«Այստեղ նոր բան չկա։ Այս փուլում մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք և շարունակում ենք աշխատել միության շրջանակներում։ Գաղտնիք չէ նաև, որ հայ ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ։ Երբ գա որոշում կայացնելու ժամանակը, մենք այն կկայացնենք», – ասել է Միրզոյանը։