Առանձնահատուկ հարգանքով ցանկանում եմ դիմել Պանկիսիի կիրճի բնակիչներին, երբեք չենք իրականացրել նախագիծ, որ չլիներ երկխոսություն քաղաքացիների հետ. Մամուկա Բախտաձե

10:50, 23.04.2019

Մեր իրավապահների նկատմամբ ագրեսիան անընդունելի է, այստեղից ելնելով օրենքը պատասխանը կլինի համապատասխան,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Ինչպես հայտարարել է Մամուկա Բախտաձեն, Պանկիսիի կիրճում ապրում են իսկական հայրենասեր քաղաքացիներ:

«Ցանկացած մարդ հնարավորություն ունի արտահայտել խաղաղ բողոք և դա մեր իշխանության ամենամեծ ձեռքբերումներից է: 6-7 տարվա ընթացքում մենք դա հստակ դրսևորում ենք: Բնական է, օրենքի խախտում է, առավել ևս այն ճանապարհով, որը երեկ տեսանք – իրավապահների նկատմամբ ագրեսիան անընդունելի է: Այստեղից ելնելով, օրենքի պատասխանը կլինի պատշաճ: Առանձնահատուկ հարգանքով ցանկանում եմ դիմել Պանկիսիի կիրճի բնակիչներին: Մենք երբեք որևէ շրջանում, բնակավայրում, գյուղում, չենք իրականացրել նախագիծ այնպես, որ չանցկացվեին խորհրդակցություններ և երկխոսություն քաղաքացիների հետ, սա մեր իշխանության ձեռագիրն է: Այդ երկխոսությունը շարունակվում է: Ցանկանում եմ, առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իրավապահներին, բոլորին, ովքեր երկու օր առաջ մասնակցում էին գործողություններին, քանի որ նրանք մեկ անգամ ևս դրսևորեցին իրենց պրոֆեսինալիզմը»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքով, Վրաստանը պետք է հաղթահարի աղքատությունը, որն անցնում է էկոնոմիկայով:

Նմանատիպ