Առանց մարդու իրավունքների պաշտպանության, նախարարությունում բարեփոխումներ անցկացնելը գին չունի. Գախարիա

ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, առանց մարդու իրավունքների պաշտպանության, նախարարությունում բարեփոխումներ անցկացնելը գին չունի:

Գախարիան այս հայտարարությունը արել է Ռեդիսոն հյուրանոցում, նորաստեղծ մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի շնորհանդեսի ժամանակ:

Նախարարի խոսքերով դեպարտամենտը արդեն փնտրում է նոր աշխատողների:

«Այսօր շատ կարևոր օր է, քանզի մեկ ամիս առաջ կառավարության հաստատման ժամանակ խորհրդարանում տվել ենք խոստում, որ ՆԳՆ-մ սկսելու ենք սկզբունքային բարեփոխումներ: Այսօր կատարում ենք խոստումը և հիմնել ենք մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտ:

Մենք նույնպես շարունակելու ենք մեր տված խոստումների կատարումը և ապագայում կներկայացնենք բազմաթիվ փոփոխություններ: Կառուցվածքային փոփոխությունների մասով բարեփոխումները հիմնականում վերաբերելու են քրեական ոստիկանությանը, ինչպես նաև սահմանային և պարեկային ոստիկանություններին»,-ասել է Գիորգի Գախարիան:

ՆԳ նախարարությունում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտը, կառավարության որոշմամբ հիմնվել է մի քանի օր առաջ:

Համապատասխան փոփոխությունը «Վրաստանի ներքին գործերի նախարարության կանոնակարգի հաստատման մասին» Վրաստանի կառավարության 2013 թ. դեկտեմբերի 13-ի 337-րդ կանոնակարգի մեջ արդեն մտցվել է:

Մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի  հիմնական խնդիրներն են՝ իրավասության շրջանակներում ընտանեկան հանցանքի, կանանց նկատմամբ բռնության, խտրականության, տրեֆիկինգի, անչափահասների կողմից իրականացրած հանցանքի նկատմամբ ժամանակին արձագանքում և հետաքննության արդյունավետության ապահովում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության թեմայով զբաղվող պետական մարմինների և ոչկառավարական կազմակերպությունների հետ համագործակցություն:

Ներքին գործերի նախարարության մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտում աշխատատեղերի համար արդեն հայտարարվել է մրցույթ: