Առանց մարդու իրավունքների պաշտպանության, նախարարությունում բարեփոխումներ անցկացնելը գին չունի. Գախարիա
ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, առանց մարդու իրավունքների պաշտպանության, նախարարությունում բարեփոխումներ անցկացնելը գին չունի:
Գախարիան այս հայտարարությունը արել է Ռեդիսոն հյուրանոցում, նորաստեղծ մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի շնորհանդեսի ժամանակ:
Նախարարի խոսքերով դեպարտամենտը արդեն փնտրում է նոր աշխատողների:
«Այսօր շատ կարևոր օր է, քանզի մեկ ամիս առաջ կառավարության հաստատման ժամանակ խորհրդարանում տվել ենք խոստում, որ ՆԳՆ-մ սկսելու ենք սկզբունքային բարեփոխումներ: Այսօր կատարում ենք խոստումը և հիմնել ենք մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտ:
Մենք նույնպես շարունակելու ենք մեր տված խոստումների կատարումը և ապագայում կներկայացնենք բազմաթիվ փոփոխություններ: Կառուցվածքային փոփոխությունների մասով բարեփոխումները հիմնականում վերաբերելու են քրեական ոստիկանությանը, ինչպես նաև սահմանային և պարեկային ոստիկանություններին»,-ասել է Գիորգի Գախարիան:
ՆԳ նախարարությունում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտը, կառավարության որոշմամբ հիմնվել է մի քանի օր առաջ:
Համապատասխան փոփոխությունը «Վրաստանի ներքին գործերի նախարարության կանոնակարգի հաստատման մասին» Վրաստանի կառավարության 2013 թ. դեկտեմբերի 13-ի 337-րդ կանոնակարգի մեջ արդեն մտցվել է:
Մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի հիմնական խնդիրներն են՝ իրավասության շրջանակներում ընտանեկան հանցանքի, կանանց նկատմամբ բռնության, խտրականության, տրեֆիկինգի, անչափահասների կողմից իրականացրած հանցանքի նկատմամբ ժամանակին արձագանքում և հետաքննության արդյունավետության ապահովում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության թեմայով զբաղվող պետական մարմինների և ոչկառավարական կազմակերպությունների հետ համագործակցություն:
Ներքին գործերի նախարարության մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտում աշխատատեղերի համար արդեն հայտարարվել է մրցույթ:
Հեղինակ -
Edgar Barsegyan