Առաջին ժողովրդավարական հանրապետության 100-ամյա հոբելյանի առիթով անցկացվել է տոնական ընդունելություն
Առաջին ժողովրդավարական հանրապետության 100-ամյա հոբելյանի առիթով անցկացվել է տոնական ընդունելություն

Այսօր մեր երկիրը ժողովրդավարական պետություն է, եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին կանգնած երկիր և Աստված տա, մենք մեր երկիրը բերենք այն երազելի վայր, որի մասին 1918 թվականի մայիսի 26-ին և մինչ այդ, երազում էին վրացիների բազմաթիվ սերունդներ,- այս խոսքերով է դիմել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին տոնական ընդունելության մասնակիցներին: Ընդունելությունը կայացել է առաջին ժողովրդավարական հանրապետության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Կառավարության ղեկավարը տոնական միջոցառումներին մասնակցելու համար առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադիրների սերունդներին, առաջին վրացական սփյուռքին:

Առաջին ժողովրդավարական հանրապետության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ, վարչապետի, նախագահի և խորհրդարանի նախագահի անունից անցկացված համատեղ ընդունելությանը ներկա են գտնվել հասարակության, քաղաքացիական սեկտորի, քաղաքական օղակների, կրոնական համայնքների, ԶԼՄ-ների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: