Առաջին ոսկին աշխարհի առաջնությունից. Չխվիմիանին հաղթել է Լուտֆիլաևին - Ձյուդո

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում այսօր մեկնարկած ձյուդոի աշխարհի առաջնությանը, 60 կգ. քաշայինում վրաց Լուխում Չխվիմիանին հանդես է եկել փայլուն և նվաճել ոսկե մեդալ:

Եզրափակիչ փուլում Չխվիմիանիի մրցակիցն էր ուզբեկ Շարափուդին Լուտֆիլաևը, որը մենամարտը սկսել էր ակտիվ: Մենամարտի ավարտից ընդամենը մեկ րոպե առաջ Լուխումը ուներ երկու նախազգուշացում, սակայն նրան հաջողվեց մրցակցին բռնել հնարքի վրա և վաստակել վազարի:

Վրաց մարզիկը չուներ սխալվելու իրավունք, քանզի երրորդ զգուշացումը ստանալուց հետո նա ավտոմատ կերպով պարտվում էր: Հանդիպման ավարտից 17 վարկյան շուտ Լուխումին հաջողվեց հաղթել և ձեռք բերել աշխարհի չեմպիոնի կոչումը:

Ցավոք, նույն քաշայինում հանդես եկող Ամիրան Պապինաշվիլին դուրս մնաց մրցաշարից: