Առաջին ալիքով Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուների միջև բանավեճը կկայանա այսօր

13:06, 02.10.2025

Այսօր Առաջին ալիքով կբանավիճեն 2025 թվականի մունիցիպալ ընտրություններին մասնակցող գրանցված ընտրական սուբյեկտների Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուները։

Բանավերին կմասնակցեն հետևյալ թեկնածուները.

«Լեզու, Հայրենիք, Հավատ» – Թեմուր Բոկելավաձե (ընտրական համար 1)

«Պահպանողականներ հանուն Վրաստանի» – Զուրաբ Մախարաձե (ընտրական համար 3)

«Ազատ Վրաստան» – Կախա Կուկավա (ընտրական համար 7)

«Հայրենասերների դաշինք» – Օտար Չիթանավա (ընտրական համար 8)

«Հանուն Ուժեղ Վրաստանի – Լելո» – Իրակլի Կուպրաձե (ընտրական համար 9)

«Վրաստան» – Գիորգի Լիլուաշվիլի (ընտրական համար 11)

«Կանաչների կուսակցություն» – Գիորգի Գաչեչիլաձե (ընտրական համար 12)

«Գիրչի» – Յագո Խվիչիա (ընտրական համար 36)

«Վրացական երազանք» – Կախա Կալաձե (ընտրական համար 41)

Ինչ վերաբերում է բանավեճի ձևաչափին, այն բաղկացած է վեց փուլից։

Առաջին փուլը ներառում է մասնակիցների ողջույնի ելույթներ, որոնց համար հատկացվում է մեկ րոպե։ Ելույթ ունեցողների հերթականությունը որոշվում է ընտրական համարով, յուրաքանչյուր հաջորդ փուլում հերթը կտեղափոխվի հաջորդ ելույթ ունեցողին։

Երկրորդ և երրորդ փուլերում հաղորդավարը հարցեր է տալիս մասնակիցներին։ Երկու րոպե է հատկացվում պատասխաններին։

Չորրորդ փուլը կնվիրվի ընդդիմախոսների միմյանց հարցերին։ Մասնակիցները հնարավորություն կունենան մեկ հարց տալու։ Հարցի հասցեատիրոջը կընտրի հարցի հեղինակը։ Հարց տալու համար նախատեսված է 30 վայրկյան, իսկ պատասխանելու համար՝ երկու րոպե (հարց ու պատասխանից հետո հեղինակը և պատասխանողը կունենան 30 վայրկյան՝ պատասխանը կամ հարցը պարզաբանելու և, համապատասխանաբար, այդ պատասխանին արձագանքելու համար)։

Հինգերորդ փուլը ներառում է հաղորդավարի ամփոփիչ հարցը մասնակիցներին։ Պատասխանների համար նախատեսված է երկու րոպե։

Վեցերորդ փուլում մասնակիցները կդիմեն ընտրողներին։ Դրա համար նախատեսված է մեկ րոպե։

Բանավեճերը կապահովվեն ժեստերի լեզվով թարգմանությամբ։ Դրանք նաև կհեռարձակվեն Վրաստանի ռադիոյով և Առաջին ալիքի առցանց հարթակներում։ Նախընտրական բանավեճերը կանցկացվեն բոլոր միջազգային չափանիշներին և Հանրային հեռարձակողի արժեքներին համապատասխան։

Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուների միջև բանավեճը կսկսվի Առաջին ալիքով այսօր՝ ժամը 22:00-ին, և կվարի Գիորգի Գվիմրաձեն։

Նմանատիպ