Այսօր, հոկտեմբերի 24-ին, Առաջին ալիքով կընթանա Վրաստանի նախագահական թեկնածուների միջև ևս մեկ բանավեճ, որտեղ կմասնակցի 3 թեկնածու:
Բանավեճը կընթանա նախագահական անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլու, Եվրոպական Վրաստանի թեկնածու Դավիթ Բաքրաձեի և Ազգային շարժման թեկնածու Գրիգոլ Վաշաձեի միջև:
Գրիգոլ Վաշաձեին և Դավիթ Բաքրաձեին բանավեճի է հրավիրել Սալոմե Զուրաբիշվիլին:
Հիշեցնենք, Առաջին ալիքը ընտրություններին մասնակից թեկնածուներին հնարավորություն է տալիս, միմյանց հրավիրել բանավեճի և թեկնածուների համաձայնության դեպքում, պատրաստ է նրանց եթերային ժամ տրամադրել: Առաջին ալիքով նման ձևաչափով մի քանի բանավեճ արդեն ընթացել է: