Առաջին ալիքով այսօր բանավեճ է անցկացվելու երեք որակավորված թեկնածուների միջև
Առաջին ալիքով այսօր անցկացվելու է ևս մեկ բանավեճ նախագահի թեկնածուների միջև:
Բանավեճին այս անգամ մասնակցում են որակավորված թեկնածուներ Վախտանգ Գաբունիան, Ակակի Ասաթիանին և Գելա Խուցիշվիլին:
Առաջին ալիքը եթերաժամանակ է տրամադրում նախագահի բոլոր թեկնածուներին հավասարաչափ: Մինչ հոկտեմբերի 28-ը Հանրային հեռարձակողի եթերում հեռուստադիտողը հնարավորություն ունի նախագահի թեկնածուներին ծանոթանալ տարբեր ձևաչափներում: