Առաջին ալիքի նոր հասցեում գտնվող կանգառին Հանրային հեռարձակողի անունն է շնորհվել
Առաջին ալիքի նոր հասցեում գտնվող կանգառը նշանակվել է Հանրային հեռարձակողի անունով։
2025 թվականին դարի նախագծի շինարարության հնգամյա գործընթացի ավարտից հետո Առաջին ալիքը հեռարձակումը սկսեց նոր շենքից։ Մայրաքաղաքն համալրվեց ժամանակակից ճարտարապետության էկոնախագծով՝ մուլտիմեդիոն կենտրոնով, որնմ միավորում է մեդիահեռարձակումը, կինոարտադրությունը և նպաստում թվային տարածքների զարգացմանը։
Պոլիտկովսկայայի №31 հասցեում տեղակայված երկու մասնաշենքերը հագեցած են նորագույն տեխնիկայով և սարքավորումներով։ Ինքնատիպ ճարտարապետության, դիզայնի և հատակագծման մասնաշենքերը միավորում են մասշտաբային տաղավարներ և ստուդիաներ։
Վրաստանի Առաջին ալիքի նոր շենքը «Լավագույն հանրային շինություն» անվանակարգում դարձել է «Ճարտարապետական մրցանակ 2025»-ի հաղթող։