Առաջին ալիքի մոտ տեղի ունեցող ակցիայի մասնակիցներից մեկն ասում է, որ Սոփո Խունծարիան հաղորդում է պատրաստում «Ֆորմուլա» հեռուստաընկերության համար, և այդ պատճառով այսօր ներկա չէ ակցիային
Վրաստանի Առաջին ալիքի շենքի դիմաց ակցիայի մասնակիցներից Թաթիա Մեքվաբիշվիլին բացատրել է, թե ինչու այսօր իրենց հետ ներկա չէ «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող Սոփո Խունծարիան։
Նրա խոսքով, Սոփո Խունծարիան հաղորդում է պատրաստում։
«Մեզ հետ չէ մեր թիմի անդամ Սոփո Խունծարիան, ում վրա որոշ հեռուստատեսություն ու մամուլ վատ PR արեցին։ Իմացեք, որ նա հաղորդում է պատրաստում։ Ամեն առավոտ օփեթերում է, մենակ է ու դրա համար է աշխատում, վաղվանից մեզ հետ կլինի։ Որպեսզի հիմա շահարկումներ չլինեն, որ նա մեզ հետ չէ»,- ասել է Թաթիա Մեքվաբիշվիլին։