Առաջին ալիքի հայտարարությունը «Տորպեդո» - «Լուդոգորեց» հանդիպման կապակցությամբ
Առաջին ալիքը «Տորպեդո» – «Լուդոգորեց» հանդիպման կապակցությամբ տարածում է հատուկ հայտարարություն:
Ինչպես գիտեք, հերթական հաջողության արդյունքում Քութաիսիի «Տորպեդոն» անցել է ՈՒԷՖԱ Եվրոպա լիգայի փլեյ օֆի փուլ և նրա մրցակիցը լինելու է բուլղարական «Լուդոգորեցը»: Ցավոք իրադարձությունները զարգանում են այնպես, որ հնարավոր է կանգնենք այնպիսի անճշտության դեմ, ինչպիսին էր ալբանական «Կուկեսի» հետ հանդիպումը, երբ հնարավոր չի եղել ցուցադրել Ալբանիայում կայացած հանդիպումը: Այդ պատճառով երկրպագուների մի մասը, որոնք տեղյակ չեն եղել գործի մանրամասների հետ հանրային հեռարձակողի հանդեպ արտահայտել են դժգոհություն:
Իրականում տեղի է ունեցել հետևյալը, Վրաստանից սեփական հանդիպումների հեռարձակման իրավունքը պատկանում է Քութաիսիի «Տորպեդոյին», որը «Կուկեշի» հետ արտասահմանում կայացած հանդիպման հեռարձակման իրավունքները վաճառել է միջնորդ ընկերությանը, որի պատճառով Վրաստանի հանրային հեռարձակողին հնարավորություն չի տրվել պայմանավորվել Բուլղարիայի հանրային հեռարձակողի հետ: Ինչպես նախորդ դեպքում, այս անգամ էլ հանրային հեռարձակողը պատրաստ է անվճար նկարահանել և ցուցադրել Տորպեդոյի տնային հանդիպումը, ինչպես նաև փոխանակվել սիգնալով բուլղարական կողմի հետ, սակայն այդ բանի համար հարկավոր է Քութաիսիի «Տորպեդո» ակումբի ղեկավարության թույլտվությունը:
Այդ նպատակով օգոստոսի 17-ից առ այսօր մենք բազմիցս կապ ենք հաստատել Տորպեդոյի ղեկավարության հետ, սակայն պատասխան չենք ստացել: Մենք ողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ հանրային հեռարձակողը իր պարտականությունն է համարում հեռարձակել նշանակալից մարզական իրադարձությունները, սակայն եթե որևէ սուբյեկտ փորձում է այդ հեռարձակումը օգտագործել կոմերցիոն նպատակների համար, ապա մենք խնդրում ենք դա բացատրել երկրպագուներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan