«Առաջին ալիք - բեմում» մարտի 7-ին կանցկացվի ռետրո և ժամանակակից վրացական երգերի Live համերգ
«Առաջին ալիք – բեմում» մարտի 7-ին, ժամը 21:00-ին կանցկացվի հերթական Live համերգը: Հեռուստադիտողն այս անգամ կլսի ռետրո և ժամանակակից վրացական երգեր:
Համերգին մասնակցում են հայտնի վրաց երաժիշտներ – Օթո Նեմսաձեն, Զվիադ Բոլքվաձեն և «Նյուտոն» խումբը:
Տոմսի համար վճարած 10 լարիով կարող եք աջակցել արվեստին:
Միջոցառումն առցանց դիտելու համար պետք է գնել վիրտուալ տոմս:
Տոմսը գնելուց հետո կստանաք միջոցառման հղումը: