Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդական Անվար Գարգաշի հայտարարության համաձայն՝ Հորմուզի նեղուցի հարցում Իրանին վստահել չի կարելի։
Նրա խոսքով՝ հարևանների դեմ Իրանի կողմից իրականացված դաժան ագրեսիայից հետո իրանական ոչ մի միակողմանի համաձայնություն չի կարող լինել վստահելի։
«Հորմուզի նեղուցի շուրջ քննարկումների ժամանակ կոլեկտիվ միջազգային կամքը և միջազգային իրավունքի նորմերը դիտարկվում են որպես ազատ նավագնացության հիմնական երաշխիք այս կենսական նշանակություն ունեցող ծովային ճանապարհին, ինչը ծառայում է տարածաշրջանի և գլոբալ տնտեսության կայունությանը հետպատերազմյան շրջանում։ Եվ, իհարկե, իրանական ոչ մի միակողմանի համաձայնության չի կարելի վստահել կամ ապավինել՝ բոլոր հարևանների դեմ Իրանի կողմից իրականացված դաժան ագրեսիայից հետո», – սոցիալական ցանցում գրում է Անվար Գարգաշը։