Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ և արտաքին գործերի նախարարի հրավերով Մակա Բոճորիշվիլին մասնակցել է «Սիր Բանի Յաս» ֆորումին

15:02, 15.11.2026

Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, ԱՄԷ-ի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված «Սիր Բանի Յաս» ֆորումին։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ նախարարության՝ ֆորումին մասնակցել են տարբեր երկրների արտաքին գործերի նախարարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։

«Ֆորումի շրջանակներում տեղի են ունեցել փակ ձևաչափով քննարկումներ միջազգային օրակարգի հրատապ հարցերի, այդ թվում՝ գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների շուրջ։

«Սիր Բանի Յաս» ֆորումը կարևոր հարթակ է բարձր մակարդակի միջազգային երկխոսության համար՝ նպաստելով գլոբալ և տարածաշրջանային խնդիրների քննարկմանը և համագործակցության խորացմանը։

Ֆորումի ընթացքում Մակա Բոճորիշվիլին երկկողմ հանդիպումներ է ունեցել իր գործընկեր արտգործնախարարների և այլ մասնակիցների հետ»,- նշված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ