Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ազատ առևտրի մեկնարկը կնպաստի վրացական արտահանման աճին այս երկիր և տարածաշրջան. Նաթիա Թուրնավա
Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ազատ առևտրի մեկնարկը կնպաստի վրացական արտահանման աճին այս երկիր և տարածաշրջան. Նաթիա Թուրնավա

Այսօր Expo 2020 Dubai-ի շրջանակներում մենք ստորագրեցինք կարևոր համաձայնագիր Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ազատ առևտրի մասին բանակցություններ սկսելու վերաբերյալ, – այս մասին «Էքսպո 2020 Դուբայ» միջոցառման շրջանակներում Վրաստանի ազգային օրերի բացման պաշտոնական արարողությունից հետո, լրագրողներին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

Նաթիա Թուրնավայի խոսքով, բանակցությունները կշարունակվեն հաջորդ տարի, և նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի դրանք հաջողությամբ կավարտվեն։

«3 ամիս առաջ պաշտոնական այցով գտնվում էի Դուբայում, և այդ ժամանակ ձեռք բերվեց պայմանավորվածություն շատ արագ սկսել ազատ առևտրի բանակցությունները։ Ընդամենը երեք ամսում մեզ հաջողվեց բանակցություններ սկսել և համաձայնագիր ստորագրել»,- ասել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը։

Թուրնավայի խոսքով, չնայած համավարակին, Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ապրանքաշրջանառությունն աճում է, սակայն հետաքրքրությունը շատ ավելի մեծ է, և ազատ առևտրի համաձայնագիրը կօգնի ավելացնել վրացական արտահանումն այս երկիր և այս տարածաշրջան։

«Դրանք գյուղմթերքներ են, միրգ, բանջարեղեն, մսամթերք, հանքային ջրեր և շատ այլ ապրանքներ, որոնք մենք կարող ենք մատակարարել շուկա և մեծ հետաքրքրություն կա։ Կարևոր է նաև, որ Արաբական Միացյալ Էմիրությունները տարածաշրջանում առաջին երկիրն է, որը միացել է այն 46 երկրներին, որոնց հետ Վրաստանն արդեն ունի ազատ առևտրի համաձայնագիր, և դա օգուտ կբերի երկու երկրներին, դա կօգնի մեր զարգացմանը, ինչպես առևտրային և ներդրումային հաբի՝ կոնկրետ Պարսից ծոցի տարածաշրջանի հետ»,- նշել է Նաթիա Թուրնավան։