Ապրիլին գրանցվել է 6,5 տոկոսանոց տնտեսական աճ, որը 2014 թվականից հետո ամենաբարձր ցուցանիշն է. Դմիտրի Քումսիշվիլի
Ապրիլին գրանցվել է 6,5 տոկոսանոց տնտեսական աճ, որը 2014 թվականից հետո ամենաբարձր ցուցանիշն է. Դմիտրի Քումսիշվիլի

Նախնական գնահատմամբ 2018 թ. ապրիլին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի հետ համեմատ, գրանցվել է 6,5 տոկոսանոց տնտեսական աճ,-այս հայտարարությունը արել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին:

Էկոնոմիկայի նախարարը «սաքստատի» կողմից հրապարակված տվյալների և տնտեսական աճի մասին զրուցել է այսօրվա ասուլիսի ժամանակ:

Առաջին փոխվարչապետը զրուցել է նաև ընդհանուր ներքին արտադրանքի աճի դինամիկայի մասին 2018 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում: Կոնկրետ, հունվարին աճը կազմել է 4,4 տոկոս, փետրվարին 5,5 տոկոս, մարտին 5,6 տոկոս, իսկ ապրիլին այդ ցուցանիշը հասել է 6,5 տոկոսի:

Ինչպես հայտարարել է Քումսիշվիլին, շատ նշանակալից է, որ 2018 թվականի ապրիլին 15 տոկոսով ավելացել է Վրաստանում գրանցված արտադրամասերի շրջանառությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: