Ապրիլի 17-ին, ժամը 10:00-ից 12:00-ն, Գորիի թունելում կսահմանվի տրանսպորտային երթևեկության սահմանափակում
Ապրիլի 17-ին, ժամը 10:00-ից 12:00-ն, Գորիի թունելում կսահմանվի տրանսպորտային երթևեկության սահմանափակում

Միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 88-րդ կմ-ում գտնվող Գորիի ավտոթունելում ապրիլի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև 12:00-ն, Սենակիից Թբիլիսի ուղղությամբ կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին նշված է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։

Նրանց հաղորդմամբ, սահմանափակման պատճառը ճանապարհային աշխատանքների իրականացումն է։

Սենակիից Թբիլիսի ուղղությամբ ավտոտունելի փակման ընթացքում տրանսպորտային հոսքը կուղղվի ներքին նշանակության Գորիի թունելների շրջանցիկ ավտոճանապարհով։