Ապրիլի 15-ից հինգ ամիս ժամկետով Դիղմուրա գետի կամրջի վրա ավտոտրանսպորտի երթևեկությունը լիովին կսահմանափակվի
Թեթրի Դուքանի փողոցում՝ Դիղմուրա գետի վրա գտնվող վնասված ավտոմոբիլային կամրջի ապամոնտաժումը և դրա փոխարեն նորի շինարարությունը սկսվում է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետը։
Մայրաքաղաքի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ շինարարական տարածքում ապրիլի 15-ի ժամը 00:00-ից, հինգ ամիս ժամկետով, ավտոմոբիլային երթևեկությունը լիովին կսահմանափակվի։
«Թեթրի Դուքանի և Սարաջիշվիլի փողոցների ուղղությամբ ընթացող ավտոմեքենաները կկարողանան տեղաշարժվել այլընտրանքային ճանապարհներով։ Մասնավորապես, դեպի Վաշլիջվարի թաղամաս կերթևեկեն Մարշալ Գելովանիի պողոտայից Վասո Գոձիաշվիլիի փողոցով, ինչպես նաև Պետրե Սարաջիշվիլիի փողոցով, որը ժամանակավորապես կդառնա ամբողջությամբ երկկողմանի։
Ինչ վերաբերում է մունիցիպալ տրանսպորտին, N430 միկրոավտոբուսը Դավիթ Աղմաշենեբելիի փողոցից կմիանա Պետրե Սարաջիշվիլիի փողոցին՝ Վաշլիջվարիի մուտքից՝ Մարշալ Գելովանիի պողոտայի միջոցով։
Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար», – նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։