Ապրիլի 15-ի ժամը 21:00-ից փակվում են Թբիլիսի, Բաթումի, Ռուսթավի և Քութաիսի քաղաքները
Ապրիլի 15-ի ժամը 21:00-ից փակվում են Թբիլիսի, Բաթումի, Ռուսթավի և Քութաիսի քաղաքները

Վրաստանի կառավարությունը կայացրել է որոշում՝ ապրիլի 15-ի ժամը 21:00-ից, դեպի մեծ քաղաքներ՝ Թբիլիսի, Ռուսթավի, Բաթումի և Քութաիսի բոլոր տիպի երթևեկությունը կարգելվի 10 օրով,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, դա նշանակում է, որ կառավարությունն անում է առավելագույնը, որպեսզի խոշոր քաղաքներում նվազեցվի շարժականության չափաբաժինը:

Նրա խոսքով, այսօր առաջին դեպքն է, երբ մեկ օրում երկրում վարակվել է 30 մարդ:

«Այսօրվա դրությամբ թեստավորում է անցել 500 մարդ, կարող ենք ասել, որ երկրում արդեն մեկնարկել է լայնամասշտաբ տարածումը: Ճշգրիտ ոչ ոք չի ասում, երբ կլինի ճգնաժամի տարածման գագաթնակետը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: